
«ԱՄՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՄԵՐԺՈՒՄ»`-Հայաստանի քաղաքացիներից շատերի համար այս արտահայտությունը նման է զավեշտի, քանզի մերԺումից բացի նրանք կորցնում են բավականին գումարներ: Այո բավականին գումարներ, քանզի ԱՄՆ-ի համար կոպեկներ հիշեցնող այդ գումարը ՀՀ քաղաքացիների համար մինիմալ աշխատավարձից համարյա հինգ անգամ ավել է: Եվ այն հեշտությամբ մեկ րոպեում դեսպանատան պատասխանատուի կողմից մերժմամբ փոշիացվում է: