
Ուղեղս մթագնում է, արյունս կանգ է առնում, երբ տեսնում եմ հայ ժողովուրդին ռեժիմից վախեցած. վախենում են յուրաքանչյուր ոլորտում, վախենում են ամեն քայլափոխի, վախենում են վախը թաքցնելով, վախենում են ու վաճառվում, վախենում են ու քծնում, վախենում են ու պղծում՝ մատաղ սերունդ, մշակույթ , պատմություն, գիր ու գրականություն, երգ ու երաժշտություն և վերջապես որպես մարդ, որպես ինքնություն անէանում, չքվում ու անցնում մեռյալ հոգիների գերեզմանոց