
Դամասկոսի Ջարամանա թաղամասի գլխավոր հրապարակում այսօր երկու պայթյուն է որոտացել: Կան զոհեր եւ վիրավորներ, որոնց թիվը դեռեւս հայտնի չէ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Սիրիական ՍԱՆԱ գործակալությանը: Իսկ Դամասկոսի հայ բնակիչներից մեկը «Արմենպրես»-ին հաղորդել է հայաշատ Ջարամանայում տեղի ունեցած չորս պայթյունի մասին: Մինչեւ այս պահը նշվում է ինը զոհերի մասին, իսկ վիրավորների թիվը դեռեւս ճշտվում է: