
ՌԴ Պետդուման առաջարկում է հնարավորինս շուտ կիրառել հակածխախոտային օրենքը, ըստ որի` արգելվելու է ծխել աշխատավայրում, ինչպես նաև նոր նկարահանվող ֆիլմերում ներառել ծխելու տեսարաններ: Իսկ հին ֆիլմեր և այլ հեռուստաադրանքներ եթեր հեռարձակելիս ծխելու տեսարանները պետք է ուղեկցվեն` «ծխելը վնասակար է առողջության համար» լուսագրերով և սոցիալական գովազդներով: