
Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման համար իր ապավինած մեթոդը պետք է անհապաղ փոխի. ուժի կիրառումը միշտ ստանում է համապատասխան ռեակցիա: Դժվար է ուժով կարգի բերել այն քաղաքացուն (իհարկե խոսքը չի գնում ակնհայտ, միտումնավոր խախտումներ անողներին), ում գիտակցության մեջ նստած է սեփական իրավունքների պաշտպանության քաղաքացիական ըմբոստությունը: