
DJ Vakcina-ի որդին լույս աշխարհ եկավ: Օրեր առաջ, Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Արուսիկ Մկրտչյանը` նույն ինքը DJ Vakcina-ն նշել էր, որ որդին ծնվելու է սեպտեմբերին , կրելու է իր հոր անունը` Յուրա, ու իր ազգանունը` Մկրտչյան: Սակայն նրա որդին ծնվեց մեկ ամիս շուտ`այսօր, օգոստոսի 5-ին, ժամը 10:30 –ին: