![Աֆրիկյան ժանտախտը մոլեգնում է. 18 օրում Վազաշենում 156 խոզ է սատկել]()
Տավուշի մարզային tesankyun.am կայքը գրում է, որ հուլիսի 14-ից մինչ այժմ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սատկել է թվով 156 տարբեր քաշի, տարիքի եւ սեռի խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ գյուղում խոզերի անկումը շարունակվում է: