Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 40125

Ծառուկյանը ֆինանսական կապիտալը գերադասեց քաղաքականությունից

$
0
0
Ծառուկյանը ֆինանսական կապիտալը գերադասեց քաղաքականությունից

Ծառուկյանը չառաջադրվեց: Մարեց առաջիկա նախագահական ընտրությունների ինտրիգը՝ իր հետ մարելով անիմաստ հրապարակ նետված քաղաքական բանավեճը: Տեղի ունեցավ խիստ սպասելի իրադարձություն՝ Ծառուկյանը ֆինանսական կապիտալը գերադասեց քաղաքական կապիտալից: Բաձինա Իվանիշվիլու հայկական կերպարի ճարտարապետները շատ ուշ հասկացան, որ, ի տարբերություն Ծառուկյանի, Իվանիշվիլիի կապիտալը սերտաճած չէր Սահակաշվիլիի ռեժիմի հետ, հետևաբար կերակրատաշտին զսպող մեխանիզմներ չկային, որը նոր վրացական առաջնորդին թույլ տվեց իր կապիտալի մի մասը ներդնել քաղաքական բիզնեսում: Իսկ Հայաստանի դեպքում մենք ունենք կառույց, որը ընդգրկում է տարբեր տրամաչափի գործարարների, որոնք անխուսափելիորեն սնվում են նույն իշխանական աղբյուրներից: Պարզապես առաջադրման վերաբերյալ անթաքույց ակնարկները, այնուհետև չառաջադրվելու մասին հայտարարությունը ԲՀԿ-ի քաղաքական կապիտալը վերածեցին մանրադրամի: Խոշոր քաղաքական կառույցը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ փնթփնթալով քարշ կտա իր գոյությունը, մինչև իշխանությունները կմտածեն նոր քաղաքական պրոյեկտ՝ իրենց նկատմամբ համեմատաբար լոյալ գործարար հատվածը խորհրդարանում տեղավորելու համար...


Viewing all articles
Browse latest Browse all 40125