Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 40125

Մելիտա Հակոբյան.«Սպասվում են ամանորյա թանկացումներ»

$
0
0
 Մելիտա Հակոբյան.«Սպասվում են ամանորյա թանկացումներ»

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօրվա ասուլիսին ասել, որ Ամանորին, ինչպես ամեն տարի, սպասվում է գնաճ:
«Ամանորին ընդառաջ` սպասվում են թանկացում և մեր շուկաներ անորակ ապրանքների ներթափանցում: Այսինքն՝ լավ արտադրողը իր պատիվը չգցելու համար կարտադրի որակյալ ապրանք, իսկ վատ արտադրողները, որոնք ամբողջ տարին ծածուկ են վաճառել իրենց անորակ ապրանքը, այս թոհուբոհի ժամանակ հանգիստ կարող են արտերկրից ներկրած անորակ ապրանքները հրամցնել մեր ազգաբնակչությանը: Եվ քանի որ մեր ազգաբնակչությունն էլ մի քիչ չտես է՝ ագահաբար գնում է ամեն ինչ և ուտում:
Հետևաբար` Ամանորից հետո հիվանդանոցներում սովորաբար բազմաթիվ թունավորման դեպքեր են գրանցվում: Մենք չեկանք այն գիտակցության, որ Նոր տարին և Սուրբ ծնունդը տոն են` ուրախանալու և ոչ թե ուտելու համար: Մենք միշտ պայքարում ենք այս երևույթի դեմ, բայց առայժմ ապարդյուն: Ամանորին ամբողջ աշխարհում գներն ընկնում են, իսկ Հայաստանում` հակառակը. սարսափելի երևույթ է սա»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ սպառողների ազգային ասոցիացիայի մարկետինգի մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը, նույնպես նշել է, որ Ամանորի նախաշեմին Հայաստանում հավանաբար կլինի մթերքի թանկացում:

«Ըստ մեր հաշվարկների` սպասվում է, որ կլինի գների 15-17 տոկոս աճ: Ընդունված երևույթ է դարձել Հայաստանում, որ Ամանորի նախաշեմին առավել օգտագործվող ցանկացած մթերք թանկանում է: Շատ պահանջարկի դեպքում բնական է, որ ապրանքի գնաճ կլինի, կարող է լինել նաև հակառակը, բայց ոչ` Հայաստանում: Մեր շուկան այսօր բարձիթողի վիճակում է, կարգավորող մարմինը պետք է կարգավորի այս ամենը, բայց չի անում»,- ասել է նա:


Viewing all articles
Browse latest Browse all 40125

Trending Articles