Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 40125

Եթե այդքան խելոք էին աշխարհի վերջը կանխատեսելու համար, ինչո՞ւ չկարողացան պահպանել իրենց ինքությունը

$
0
0
Եթե այդքան խելոք էին աշխարհի վերջը կանխատեսելու համար, ինչո՞ւ չկարողացան պահպանել իրենց ինքությունը

Այն հիստերիան, որ բարձրացել է ինչ-որ մայաների օրացույցի ու աշխարհի վերջի կանխագուշակությունների մասին, շատ է զարմացնում աշխարհի ամենահին ազգության ներկայացուցիչներին՝ հայերին: Ցավալի է, որ այդ հիստերիայի պատճառը ինչ որ վերացած ցեղի գուշակություններն են: Ու զավեշտալին այն է, որ աշխարհի վերջի հիմնավորումը մայաների օրացույցի ավարտն է: Այսինքն եթե անալոգիա անենք, ապա ստացվում է, որ եթե գուշակություններն անում ենք սուրճով ու օրերից մի օր սուրճը վերջանում է, ապա կյանքն ավարտվեց, քանի որ չկա սուրճ, չկա գուշակություն, չկա գուշակություն, չկա կյանք... դասական մառազմ: Ինչու օրինակ ամենահին ազգության ներկայացուցիչները այդ աստղագուշակությունները կատարելիս հղում չեն անում Անանիա Շիրակացու աստղացույցին: Այսօր հեռուստատեսային գովազդների միֆը նույնպես պարունակում է մայաների օրացույցին վերաբերող հղումներ: Հիմա հարց եմ ուղղում այդ մառազմին լուրջ վերաբերվողներին՝ որ էդքան խելոք են եղել ու գուշակել են աշխարհի վերջը, բա ինչի էնքան խելոք չեն գտնվել որ մինչև հիմի պահպանեին իրենց ինքնությունը, այլ ոչ թե վերանային:


Viewing all articles
Browse latest Browse all 40125