
ԱՄՆ Ջորջիայի նահանգի բնակիչ Քլիֆ Քլուջը պատրաստվում է վաճառել Կոկա-Կոլայի հին բաղադրատոմսը 15 միլիոն դոլարով: Ամերիկացու խոսքով`նա բաղադրատոմը գտել է հայտնի քիմիկոս, այս ըմպելիքի բաղադրության հեղինակ Ջոն Պեմբերտոնի փատաթղթերի միջից: Գտնված բաղադրատոմսը 19-րդ դարի է: Քլուջը բաղադրատոմսը վաճառքի է հանել Ebay էլեկտրոնային աճուրդում: Մեկնարկային գինը 5 միլիոն դոլար է