
«Շիրակ կենտրոնն» իր նախորդ մի շարք հրապարակումներում ու տեսանյութերում բազմիցս է անդրադարձել Գյումրու շարքից դուրս եկած տնակներում ապրող միայնակ տարեցներին, որոնց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում ու խնամում են հարևանները: Վաղուց նման վիճակում է ապրում նաև 92-ամյա Մանյա Գրիգորյանը: