
Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում անդրադարձել է ներքաղաքական իրադարձություններին:
Ելույթի մի մասը նվիրելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը` Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ չի ցանկանում վերջինիս մասին բացասական արտահայտվել և որևէ հեգնական բան չի կարելի ասել «բարիկադների վրա կանգնած մարդուն»: