
Ամերիկյան կինոակադեմիայի անդամները ներկայացված 126 վավերագրական ֆիլմերից ընտրել են 15 լավագույն աշխատանքները, որոնք կարող են հավակնել «Օսկար» մրցանակին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նշված ցանկում են «Իմ մեծագույն մեղքը. լռություն Աստծո տանը»("Mea Maxima Culpa: Silence in the House of God"), որը ներկայացնում է կաթոլիկ հոգևորականների շրջանում հանդիպած մանկապղծության դեպքերը, «Անտեսանելի պատերազմ» ("The Invisible War"), որը պատմում է ամերիկյան զինվորականների ծառայության ընթացքում տեղի ունեցող բռնության մասին, նաև «Ինչպես հաղթահարել ժանտախտը» ("How to Survive a Plague"), որը նվիրված է ՁԻԱՀ-ի թեմային: 15 ֆիլմերից միայն 5-ը տեղ կգտնեն «Օսկար»-ի, այսպես կոչված, կարճ ցուցակում: Ցուցակը կհրապարակվի 2013թ հունվարի 10-ին: Կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռքբերումների համար շնորհվող «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2013 թ փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում: