
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել է, թե մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկման հետաձգումը, ինչն իրականացվել է ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի համաձայնությամբ, պատճառ չի դառնա, որ ԲՀԿ-ն դադարեցնի ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: 168ժամ-ի հետ զրույցում, Լևոն Զուրաբյանը պատասխանելով հարցին, թե Գագիկ Ջհանգիրյանը հանձնաժողովի հետ կապված Կոնգրեսի կարծիքն է ներկայացնում, պատասխանել է. «Բա հո Դաշնակցության կարծիքը չէ՞ր ներկայացնելու»: Վերջին օրերին չգիտես ինչու ՀԱԿ-ից ԲՀԿ-ի ներքին խոհանոցի հետ կապված հարցերն են պարզաբանում, իսկ ԲՀԿ-ից ՀԱԿ-ի, սակայն այն տարբերությամբ, որ Զուրաբյանը Զոհրաբյանին հասկացրել է, որ ժամանակավոր հանձնաժողովի հարցում Ջհանգիրյանը ՀԱԿ-ի դիրքորոշումն է ներկայացրել ու հետաձգել քննարկումը հենց ՀԱԿ գիտությամբ: Այս պարագայում հաջորդ տրամաբանական հարցն է առաջանում. այս պարագայում ԲՀԿ-ն կդադարեցնի՞ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, չէ՞ որ պարզվեց, որ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկումների հետաձգումը հենց ՀԱԿ-ի պաշտոնական մոտեցման շրջանակներում է: Թե ԲՀԿ-ն կրկին «օդ է կրակում»: