
Հարգելի Թաթուլ Ավոյան , չնայած ես մեղմ ասած չեմ սիրում ձեր երգերը, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում հղել ձեզ այս նամակը: Ահավասիկ, դուք հաղորդման ընթացքում ինչ-որ պախարակող արտահայտություններ , իբրև թե քննադատական ելևեջներ էիք մտցնում ձեր խոսքում այն մարդկան հասցեին, ովքեր համարձակություն ունեն մեր օրերում 12 երեխա ունենալ' չնայած իրենց ծանր նյութական պայմաններին..... Չգիտեմ դուք տեղյակ եք, թե ոչ մեր երկրի ժողովրդական իրադրությունից, ուստի հարկ եմ համարում տեղյակ պահել. ՀՀ-ն ժողովրդագրական առումով այժմ գտնվում է չափազանց ծանր կացության մեջ... երկրում բնական աճը պաշտոնական տվյալներով մոտ է զրոյին. այսինքն որքան մարդ ծնվում է , այնքան էլ մահանում է..