Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 40125

Զարմանում եմ մեր նախարարների գործելաոճի վրա՝ ամեն գնով պաշտպանել ՑԱՆԿԱՑԱԾ ԱԽՄԱԽ ԲԱՆ

$
0
0
Զարմանում եմ մեր նախարարների գործելաոճի վրա՝ ամեն գնով պաշտպանել ՑԱՆԿԱՑԱԾ ԱԽՄԱԽ ԲԱՆ

ԵՊՀ «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ ծավալվող բանավեճը տխուր մտորումների առիթ տվեց: Աշոտյանին համարել եմ ինտելեկտուալ մարդ, երբեք չեմ պատկերացրել, որ ակնհայտ սուբյեկտիվ, գյուղապետարանի պատի թերթի մակարդակի պատմագիտական աղբը այդպիսի գորովանքի կարժանանար նրա կողմից: Անկախ քաղաքական դիրքորոշումներից, անկախ քաղաքական այս կամ այն գործչի վերաբերյալ մեր վերաբերմունքից, որևէ մեկն իրավունք չունի իր մաղձն ու ընչաքաղցությունը խցկել ողորմելի մակուլատուրայի մեջ: Պարզապես զարմանում եմ մեր նախարարների գործելաոճի վրա՝ ամեն գնով, կրծքով պաշտպանել ցանկացած ախմախ բան, որը տաղավորվում է իշխանություններին քծնելու «ճանապարհային քարտեզի» մեջ: Քծնախտով տառապողները երբեք իշխանության պահպանման համար հուսալի հենարան չեն եղել, պոլի փետն անգամ նրանց համար սրբություն է, եթե իշխանության ղեկին է: 
Վերջում ուզում եմ ընդգծել՝ որևէ բան պաշտպանելուց առաջ աշխատեցեք ինքներդ ձեզ հետ ազնիվ լինել: Որովհետև նախարարները մի շատ վատ բնավորություն ունեն՝ երբեմն դառնում են հասարակ մահկանացուներ...


Viewing all articles
Browse latest Browse all 40125