
Կա կարծիք, որ պոռնոֆիլմերում նկարահանվում են նրանք, ովքեր բացի ազդեցիկ արտաքինից, ոչ մի ուրիշ տաղանդ չունեն: Իսկ ամերիկացի սոցիոլոգների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պոռնոաստղերը շատ ավելի երջանիկ են, քան այլ մասնագիտություններ ունեցող բնակչուհիները:
Պոռնոֆիլմերում նկարահանվող կանանց հոգեկան վիճակը ոչ միայն չի զիջում տնային տնտեսուհիների և գործարար կանանց հոգեվիճակին, այլև որոշ դեպքերում` առավել լավ է: Բացի դրանից պոռնոաստղերը, ի տարբերություն «սովորական» կանանց, իսկական լավատես են, հրաշալի հարաբերությունների մեջ են ազգականների հետ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոռնոդերասանուհիների 77 տոկոսն իրեն երջանիկ է համարում, այն դեպքում, երբ այլ մասնագիտություն և աշխատանք ունեցող բնակչուհիների միայն 33 տոկոսն է երջանիկ: